Իսպանիայի ֆուտբոլի առաջնության (Լա Լիգա) ղեկավար Խավիեր Տեբասը ասել է, որ մրցաշարի վերսկսման ամսաթիվը (հունիսի 8-ին), ինչպես նշել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, դեռ հաստատված չէ:
«Առաջիկա օրերին մենք կհամաձայնեցնենք մանրամասները, ապա կհայտարարենք ճշգրիտ ամսաթիվը: Լիգայի և ակումբների ղեկավարությունը պետք է հնարավորինս շուտ քննարկի հանդիպումների ժամանակացույցը ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դիվիզիոնների համար», — մեջբերում է Տեբասին AS-ը:
Շաբաթ օրը Սանչեսը հայտարարեց, որ Իսպանիան պատրաստ է վերադառնալ մեծ ֆուտբոլին հունիսի 8-ից:
«Հիմա մեզանից յուրաքանչյուրի համար նոր հորիզոններ են բացվում: Ժամանակն է վերսկսել մեր ամենօրյա գործունեությունը: Ֆուտբոլի առաջնությունը կվերադառնա հունիսի 8-ից», — ասել էր Իսպանիայի վարչապետը:
Ավելի վաղ Տեբասը Լա Լիգայի վերսկսման նախնական ամսաթիվ նշել էր հունիսի 12-ը: