Բունդեսլիգայի YouTube-յան պաշտոնական ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խփած բոլոր 10 գնդակները այդ մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել «ՌԲ Զալցբուրգից» այս ձմեռ և արդեն հասցրել է դառնալ Բունդեսլիգայի մի շարք ռեկորդների հեղինակ։