Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անցած ամառ երկու անգամ մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պոչետինոն նշել է, որ դա սկզբունքի հարց է ու մերժել է կատալոնական ակումբին։ Մինչև Կիկե Սետյենի՝ թիմը գլխավորելը «Բարսելոնան» առաջարկ է արել նաև Ռոնալդ Կումանին, Չավիին ու Պոչետինոյին։ Երեքն էլ մերժել են «Բարսելոնային»։
Հիշեցնենք, որ Պոչետինոն ֆուտբոլիստ եղած ժամանակ հանդես է եկել «Էսպանյոլում», իսկ հետո գլխավորել է կատալոնական ակումբը։ «Էսպանյոլը» «Բարսելոնայի» սկզբունքային մրցակիցներից է։