GiveMeSport-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույն 23 տարեկանից ցածր ռմբարկուների վարկանիշային աղյուսակը:
Առաջին տեղը բաժին է հասել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով 23 տարեկանում խփել է 25 գոլ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլը (22 գոլ), երրորդը՝ ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (19):
Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն 10 լավագույն ռմբարկուները (23 տարեկանից ցածր).
- Լիոնել Մեսսի («Բարսելոնա») — 25 գոլ
- Ռաուլ (նախկին «Ռեալ») — 22
- Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 19
- Կարիմ Բենզեման («Ռեալ») — 17
- Ալեսանդրո Դել Պիերո («Յուվենտուս») — 16
- Անդրեյ Շևչենկո (Դինամո Կիև, «Միլան», «Չելսի») — 16
- Խավիեր Սավիոլա («Բարսելոնա») — 15
- Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի») — 13
- Ուեյն Ռունի (նախկին «Մանչեսթեր Յունայթեդ») — 13
- Սեսկ Ֆաբրեգաս («Մոնակո»), Էրլինգ Հոլլանդ («Բորուսիա» Դ), Պատրիկ Կլյուվերտ ( «Այաքս», «Միլան», «Բարսելոնա») `յուրաքանչյուր 10-ական: