«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շեշտել է, որ լավ հարաբերությունների մեջ է ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ: Մասնագետները հանդիպել են Իսպանիայում, երբ «Էսպանյոլը» Պոչետինոյի գլխավորությամբ հանդիպել է Մոուրինյուի «Ռեալի» հետ:
«Մոուրինյոն ինձ տվեց մի շիշ շատ լավ ֆրանսիական կարմիր գինի և երեխաների համար «Ռեալի» մարզաշապիկների երկու հավաքածու: Նա ասաց. «Լավ, ահա թե ինչ պետք է հագնեն հիմա ձեր երեխաները»:
Այդ ժամանակից ի վեր մենք լավ հարաբերություններ ենք ունեցել, և ես շատ ուրախ եմ, որ նա գլխավորեց «Տոտենհեմը»՝ փոխարինելով ինձ: Ժոզեն շատ շնորհակալ էր, որ օգնել եմ կառուցել այս ակումբը, որն այժմ դարձել է իր ակումբը:
Միշտ մտածում էի, որ կփոխարինեմ նրան: Նա գլխավորեց «Ռեալը» և ես ասացի. «Օ՜, միգուցե մի օր կարող եմ ձեզ փոխարինել նրան «Ռեալում»: Բայց տեսեք, թե ինչպիսին է կյանքը: Նա իմ տեղը զբաղեցրեց «Տոտենհեմում» : Անհավատալի է, այդպես չէ՞»,- մեջբերում է Պոչետինոյին Goal-ը: