«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն խոսել է «կարմիրների» ցուցադրած խաղի մասին։
««Լիվերպուլը» զարմացնում է ինձ իր էվոլյուցիայով։ Հասկանալի է, որ Կլոպը կառուցել է այս թիմը իր ձևով։ Ես խաղացել եմ այնտեղ 10 տարի առաջ ու հիմա ոչ մի նման բան չեմ տեսնում թիմի խաղում։
Ես հետևել եմ Կլոպին, երբ նա դեռ «Բորուսիայում» էր։ Դորտմունդցիները պրեսինգն էին օգտագործում իրենց խաղում, ինչպես հիմա «Լիվերպուլը»։ Սակայն հիմա Կլոպը փոքր-ինչ այլ կերպ է զարգացնում խաղը։
Ինձ դուր է գալիս թիմի էվոլյուցիան։ Արդյունքում «Լիվերպուլը» ավելի կայացած թիմ է դառնում»,-Մասկերանոյի խոսքն է մեջբերում Ole-ն։