Իսպանացի երկրպագու Մանուել Կասերես Արտեսերոն, ով հայտնի է որպես Մանոլո Թմբկահար, կորոնավիրուսի պատճառով ֆինանսական դժվարությունների մեջ է հայտնվել:
AFP-ի փոխանցմամբ, աշխարհում ամենահայտնի երկրպագուներից մեկը՝ Մանոլոն պատրաստ է վաճառել իր թմբուկները, որոնք նա օգտագործել է մեծ մրցաշարերում հավաքականին աջակցելու համար:
«Ինձ համար, ինչպես և բոլոր իսպանացիների, ծանր ժամանակներ են: Մարդիկ հաճախ ուզում էին գնել իմ գործիքը, բայց ես միշտ ասում էի, որ այն չեմ վաճառի: Հիմա գուցե հարկ լինի դա անել», — ասել է Մանոլոն: