Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր մրցելույթների մասին, տեղեկացնում է Kicker-ը:
«Հասկանում եմ, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված ինձ վրա: Հավատացե՛ք, ես չեմ կորցնի գլուխս ՝ մտածելով, որ լավագույնն եմ աշխարհում:
Իմ կողքին կան մարդիկ, որոնք թույլ չեն տա դա»,- ասել է Հոլանդը:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա նորվեգացին Բունդեսլիգայի 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: 2021 թվականի ամռանը նրա պայմանագրում կակտիվանա 75 մլն եվրո հրաժարագնի մասին կետը: