Այսօր՝ մայիսի 23-ին վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ «Շիրակը» սեփական հարկի տակ կընդունի «Լոռիին»։
«Լոռիի» գլխավոր մարզիչի պարտականությունները այսօր կատարում է Ֆրանսիսկո Կոմպան, ով թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի օգնականն է:
Դավիդ Կամպանյան բացակայում է, նա դեռ Իսպանիայում է և դեռևս չի կարող վերադառանալ Հայաստան։ Ի դեպ, Կամպանյան այսօր նշում է ծննդյան 46-րդ տարեդարձը։
Բացի Կամպանյայից չեն կարողացել Հայաստան վերադառնալ «Լոռիի» երեք ֆուտբոլիստներ՝ Ռուսլան Զաերկոն, Տոդե Ջակովիչը և Դիեգո Բարրիոսը։
«Շիրակի» ֆուտբոլիստներից վերը նշված խնդիրների պատճառով բացակայում է Ուրոշ Նենադովիչը։