Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին պաշտպան Լեդլի Քինգը կարծիք է հայտնել ԱՆգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչի մասին, տեղեկացնում է Sunday Times-ը:
«Փոքրիկ տղա ինձ չես անվանի (1մ.88սմ), բայց Կրաուչի դեմ խաղալն իսկական փորձություն էր ինձ համար:
Մինչև հիմա մտածում եմ, թե ո՞րն էր նրա գաղտնիքը: Կրաուչն արագավազ կամ ճկուն չէր, իսկ բարձրահասակ լինելն այդ պարագայում խնդիր է, քանի որ չես կարողանում հավասարակշռել քո գործողությունները:
Ֆերնանդո Տորես, Դիդյե Դրոգբա, Լուիս Սուարես… Այսպիսի թոփ հարձակվողների դեմ եմ խաղացել, բայց Կրաուչին հակազդելն ամենաբարդն էր:
Օդային պայքարում Պիտերը անկրկնելի էր: Մի անգամ ասացի նրան. «Լսի՛ր, Պիտեր. կարիերան ավարտելուց հետո կարող ես չմտածել նոր զբաղմունք գտնելու մասին: Լիվերպուլի կենդանաբանական այգու գլխավոր մենեջերի պաշտոնը քեզ է սպասում: Դու ընձուխտերի շրջանում էլ քեզ վստահ կզգաս»:
Մի լավ ծիծաղեցինք և շարունակեցինք հանդիպումը: Ի դեպ, նա գրավեց մեր դարպասը և այդ գոլը հաղթանակ բերեց «Լիվերպուլին»,- ասել է Քինգը:
Հիշեցնենք, որ 2 մետր և 1 սանտիմետր հասակ ունեցող հարձակվողը ԱՊԼ-ում անցկացրել է 467 հանդիպում ու դարձել ՝ 106 գոլի հեղինակ: