Իսպանիայի իշխանությունները հայտարարել են ազգային առաջնության վերսկսման մասին:Այժմ Լա Լիգայում թույլատրվում է պաշտոնական հանդիպումներ անցկացնել հունիսի 8-ից:
«Իսպանիան արեց այն, ինչ պետք է, և այժմ նոր հորիզոններ են բացվում բոլորի համար: Ժամանակն է վերականգնել առօրյա գործունեություններից շատերը: Հունիսի 8-ից Լա Լիգան կվերադառնա», — մեջբերում է երկրի փոխվարչապետին El Pais-ը:
Այնուամենայնիվ, հավանականություն կա, որ առաջնության հանդիպումները կվերսկսվեն հունիսի 12-ին կամ 19-ին: Առաջիկա օրերին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է հաստատի վերջնական ամսաթիվը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 22-ին: