Իսպանական «Բետիսի» հարձակվող Լորեն Մորոն կարող է հայտնվել «Տոտենհեմում», տեղեկացնում է La Razon:
Հաղորդվում է, որ «Բետիսը» 60 միլիոն եվրո է պահանջում նրա համար:
Ֆուտբոլիստի պայմանագիրը իսպանական ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը:
26-ամյա հարձակվողին իրենց կազմում են ցանկանաում տեսնել նաև «Նապոլին» և «Միլանը»:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մորոնը մասնակցել է 26 հանդիպման ու դարձել ՝ 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: