Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն այցելել է ակումբի մարզաբազա, որտեղ թիմը մարզում է անցկացրել, տեղեկացնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը:
Բարտոմեուն զրուցել է գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի, ֆուտբոլիստների հետ և հետաքրքրվել նրանց առողջությամբ:
Բացի այդ, նա հանդիպել է «Բարսելոնա» բասկետբոլային ակումբի ներկայացուցիչների հետ:
President @jmbartomeu visits the team’s training session.
— FC Barcelona (from 🏠) (@FCBarcelona) May 23, 2020
Հիշեցնենք, որ Լա Լիգան վերսկսվելու է հունիսի 8-ին: