Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Մյունխենյան թիմը կարողացավ առանց խնդիրների առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ «Բավարիան» հաղթեց 5-2 հաշվով։
Տանտերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան Լեոն Գորեցկան, Թոմաս Մյուլլերը, Ռոբերտ Լևանդովսկին, Ալֆոնսո Դևիսը և մեկ գնդակ էլ սեփական դարպասը ուղարկեց Մարտին Հինթեգերը։ Վերջինս խփեց նաև «Այնտրախտի» երկու գոլերը։
Այս արդյունքից հետո «Բավարիան» միավորների քանակը հասցնում է 61-ի և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։