Հարձակվող Ջեյսոն Տատումը կերկարաձգի պայմանագիրը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոնի» հետ: Այս մասին հայտնում է ESPN հեռուստաալիքը:
22-ամյա բասկետբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով: 5 տարվա ընթացքում նա կվաստակի 195 միլիոն դոլար:
Տատումը «Բոստոնում» հանդես է գալիս 2017 թվականից։