Հայաստանի ազգային հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը նախկինում հանդես է եկել նաև Մոսկվայի «Սպարտակում», Sport24-ի հետ զրույցում պատմել է մարզիչ Վալերի Կարպինի հետ աշխատանքի մասին։
— Վալերի Կարպինը հիմա մարզում է «Ռոստովը», որը Ռուսաստանի առաջնության առաջատարներից է։ Զարմացա՞ծ եք։
— «Ռոստովի» որոշ խաղեր դիտում եմ, այնտեղ հավաքվել է իմ խաղացած ժամանակվա «Սպարտակի» լավ խումբը՝ Պեսյակովը, Պարշիվլյուկը, Պոպովը։
«Ռոստովի» արդյունքները ցույց են տալիս, որ Վալերի Կարպինը բարձրակարգ մասնագետ է ու եթե այն ժամանակ «Սպարտակում» մնար, մենք կկարողանայինք չեմպիոն դառնալ։
Կարպինին շատ եմ հարգում, նա գիտի՝ ինչպես շփվել ֆուտբոլիստների հետ, մոտիվացնել թիմին ու իր ֆուտբոլը սերմանել։ Այսօրվա «Ռոստովը» դրա հաստատումն է։
-Ի՞նչ տպավորություն էր թողնում Կարպինը։
-Նրա մասին միայն ամենալավը կարող եմ ասել։ Կարծում եմ, որ հիմա նա Ռուսաստանի առաջնության լավագույն մասնագետներից մեկն է։
Նրա մարզումները հետաքրքիր էին ու ողջ թիմին դուր էին գալիս։ Երևում էր, որ փայլուն ֆուտբոլիստի կարիերայից նա շատ կարևոր բաներ էր վերցրել։
Կարպինը կարողանում էր մոտիվացնել խաղացողներին ու շփվել նրանց հետ։ Նա լավ էր հասկանում արտասահմանցիների մենթալիտետը, հիանալի հասկանում էր տեղացի ֆուտբոլիստներին։
Դրա համար «Սպարտակի» հանդերձարանում միշտ լավ մթնոլորտ էր։ Մարզչական թիմ էր, մեզ համար կարևոր էր, որ մեր մարզիչը մեզնից գոհ լինի։
-Կարպինի մոտիվացիայից օրինակ բերեք։
-«Կռիլյա Սովետովի» հետ խաղից հետո, երբ ես երկու գոլ խփեցի, նա մարզմանը մոտեցավ ինձ ու անմիջապես ասաց․ «Դե ինչ, Արաս ջան, կարծում ես, եթե երկու գոլ ես խփել, էլ գործ չունե՞ս անելու»։
Անհրաժեշտ պահերին նա կարողանում էր հավաքել թիմին, երբ պետք էր բարձրացնում էր ձայնը,- ասել է Օզբիլիսը։