Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է վերադառնալ Բունդեսլիգա, տեղեկացնում է Bild-ը:
Բեռլինի «Հերտան» 25 միլիոն եվրո է առաջարկում Ջակայի համար: Սպասվում է, որ կողմերը կհամաձայնեցնեն խաղացողի տրանսֆերը և դրա մասին կհայտարարվի այս ամռանը:
27-ամյա շվեյցարացին «Արսենալ» էր տեղափոխվել 2016-ի ամռանը: «Մյունխենգլադբախի Բորուսիային» այն ժամանակ վճարվել էր 45 միլիոն եվրո:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Ջական մասնակցել է 22 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: