Ռուսական «Ուրալի» հարձակվող Պավել Պոգրեբնյակը վարակվել է կորոնովիրուսով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստի առողջությանը վտանգ չի սպառնում: Պոգրեբնյակը հիվանդանոցում է և անհրաժեշտ բուժում է ստանում:
Հավելենք, որ «Ուրալի» մյուս ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի ընթացիկ առաջնությունը կվերսկսվի հունիսի 21-ին: