82 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկինում հայտնի իտալացի մասնագետ Լուիջի Սիմոնին։ Այս մասին հաղորդում է «Ինտերի» պաշտոնական կայքը։
2019 թվականին նա ինսուլտ էր ստացել։
Սիմոնին ֆուտբոլիստ եղած տարիներին հանդես է եկել «Մանտովայում», «Նապոլիում», «Տորինոյում», «Յուվենտուսում», «Բրեշիայում» ու «Ջենոայում»։ Որպես մարզիչ աշխատել է «Ջենոայում», «Բրեշիայում», «Լացիոյում», «Էմպոլիում», «Նապոլիում», «Ինտերում» ու իտալական այլ թիմերում, ինչպես նաև՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ում։
«Նապոլիի» կազմում 1961/62 մրցաշրջանում Սիմոնին դարձել է Իտալիայի հավաթակիր, ինչպես նաև «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում 1997/98 մրցաշրջանում նվաճել ՈՒԵՖԱ-ի Գավաթը։