«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Հոլանդը իսկապես յուրահատուկ է։ Նա ցույց է տալիս, որ գոլերը հեշտ առաջադրանքներ են, չնայած՝ դա այդպես չէ։
Էրլինգը չափազանց լավն է, չնայած «Բավարիայում» Լևանդովսկին նույնպես վատ չէ․ նա հանգստյան օրերին մրցաշրջանում իր 40-րդ գոլը խփեց։
Այդ կերպ, նույնիսկ եթե մյունխենցիները ձեռք բերեին Հոլանդին, նա չէր հայտնվի «Բավարիայի» կազմում հենց հիմա ուղղակի այն պատճառով, որ նրանք մեկ հարձակվողով են խաղում»,- Հարգրիվզի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն։