Ռուսական «Կռիլյա Սովետով» ակումբի պաշտպան Դմիտրի Կոմբարովը կարծում է, որ ՌՊԼ-ի առաջնությունը վերսկսելը այնքան էլ լավ միտք չէ, տեղեկացնում է Sportbox-ը:
«Վստահ չեմ, որ դա լավ միտք է: Կորոնավիրուսը բավական մեծ տարածում է գտել ամբողջ երկրում, իսկ մենք ֆուտբոլի մասին ենք խոսում»,- ասել է Կոմբարովը:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» գլխավոր նախագահ Վասիլի Կիկնաձեն նույնպես դեմ է մրցաշրջանի վերսկսմանը: