Լոմբարդիայի քաղաքային իշխանությունները թույլատրել են «Ջուզեպե Մեացա» ստադիոնի քանդումը, տեղեկացնում է Football Italia-ն:
«Միլանի» և «Ինտերի» տնային ստադիոնը չի համարվել մշակութային արժեք և ենթակա է քանդման:
Մարզադաշտի վերակառուցումը իրականացվել է 70 տարի առաջ և պահպանվել է դրա պատմական տեսքի չնչին մասը միայն:
Հիշեցնենք, որ «Ջուզեպե Մեացան» կառուցվել է 1925 թվականին: Միլանյան ակումբները նոր մարզադաշտ են մտադիր կառուցել: