Մյունխենգլադբախի «Բորուսիան» գտել է մարզադաշտում երկրպագուների բացը լրացնելու միջոցը, տեղեկացնում է CBS-ը:
Գերմանական ակումբը ստվարաթղթից պատրաստված հանդիսականներ կտեղադրի մարզադաշտի նստարաններին:
Հաղորդվում է, որ 12.000 անշունչ երկրպագուները կլավացնեն հանդիպման վիզուալ պատկերը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բորուսիան» կհանդիպի «Բայերին»:
Հավելենք, որ Գերմանիայի առաջնության հանդիպումները անցնում են առանց հանդիսականների (Covid 19):