Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը որոշել է հետաձգել առաջնության վերսկսումը, տեղեկացնում է El Partidazo de COPE-ն:
Նախատեսվում էր այն վերսկսել հունիսի 12-ին, բայց որոշում է կայացվել մրցաշրջանը շարունակել հունիսի 19-ին:
Ակումբները չեն կարողանա թիմային մարզումներ անցկացնել մինչև հունիսի 1-ը և նրանց երկու շաբաթ կպահանջվի մարզավիճակ հավաքելու համար:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ամբողջական խաղացանկը կհրապարակվի մայիսի 28-ին: