Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը միավորը կիսել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Ոչ-ոքի է ավարտվել նաև Վեի-Նակամուրա, Դուբով-Ֆիրուջա,Կարյակին-Կարլսեն և Գրիշչուկ-Յանգժի պարտիաները: Դին Լիրենը հաղթել է Կշիշտոֆ Դուդային:
Այսպիսով, 9-րդ տուրից հետո 6-ական միավորով առաջատարները Նակամուրան ու Կարյակինն են: 4.5 միավորով Արոնյանը 6-րդ տեղում է: Ութնյակում են նաև Կարլսենը, Լիրենը, Սոն, Գրիշչուկն ու Յանգժին: Քիչ անց կմեկնարկի 10-րդ տուրը:
Հիշեցնենք, որ հիմնական փուլում պայքարը շարունակելու է 8 շախմատիստ՝ արմագեդոն մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է: