«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մերժել է «Նյուքասլը» գլխավորելու առաջարկը, հայտնում է L’Equipe-ն:
Ըստ աղբյուրի, անգլիական ակումբը 42-ամյա պորտուգալացի մասնագետին կատարել է ֆինանսապես շահավետ առաջարկ, սակայն մերժվել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլաշ-Բոաշը մերժել է նաև «Մարսելի» առաջարկը՝ երկարաձգելու պայմանագիրը: Ավելի վաղ պորտուգալացին ինքն էր հայտարարել, որ չի ցանկանում վերադառնալ ԱՊԼ:
Այսօր նաև հայտնի դարձել, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կանաչ լույս է տվել Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի կողմից «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբի ձեռքբերմանը: