ՊՍԺ-ն շարունակում է փնտրտուքները պաշտպանության գիծն ուժեղացնելու համար: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, փարիզյան ակումբը հետաքրքրված է «Մայնցի» ֆուտբոլստ Ռիդլե Բակուի ծառայություններով: 22-ամյա գերմանացու տրանսֆերային արժեքը կկազմի 5-ից 8 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Բակուն անցկացրել է 24 հանդիպում: