Բելառուսի առաջնության 10-րդ տուրի շրջանակում «Նեմանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տորպեդո-ԲելԱԶ»-ին։
Գեղամ Կադիմյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և դաշտում մնաց մինչև 86-րդ րոպեն։ «Նեմանը» հաղթեց մրցակցին 3-1 հաշվով։ Իր թիմի առաջին գոլի դրվագում 43-րդ րոպեին Կադիմյանը գոլային փոխանցում կատարեց Գլեբ Ռասադկինին։
Այս արդյունքից հետո «Նեմանը» միավորների քանակը հասցնում է 11-ի և 11-րդն է մրցաշարային աղյուսակում։