«Ֆեյենորդի» և «Ռեդինգի» նախկին գլխավոր մարզիչ Յապ Ստամը մարզչական կարիերան շարունակելու է MLS-ում։
47-ամյա մասնագետը գլխավորել է «Ցինցինատին»։ Այս մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հայտարարությունում։
Նիդերլանդական NOS հանդեսը հայտնում է, որ պայմանագիրը կնքվել է կես տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նաև հաղորդվում է, որ պայմանագիրը դեռ չի կնքվել, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դժվար է ԱՄՆ գնալը։ Ստամը պայմանագիրը ակումբի հետ կկնքի մոտ ժամանակներս։
Կորոնավիրուսի պատճառով MLS-ը դադարեցվել է մարտի 12-ից։ Կայացել է ընդամենը երկու տուր։
Join us in welcoming the new head coach of #FCCincy, Jaap Stam.
— FC Cincinnati (@fccincinnati) May 21, 2020
📰: https://t.co/DP0FEepraD pic.twitter.com/SqGNATdHov