ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խոսել է իր գործընկերների շրջանում ակումբային նախասիրությունների մասին:
«Ոքա՞ն են կազմում «Ռեալի» և «Բարսելոնայի» երկրպագուները իսպանացի մրցավարների շրջանում․ 90 տոկոսը 10-ի հարաբերությամբ։ Դա դուր է գալիս «Բարսելոնային»,թե՝ ոչ, բայց Իսպանիայի բնակչության 70 տոկոսը, բացառությամբ Կատալոնիայի, «Ռեալի» երկրպագու է:
Սակայն այժմ կատալոնացիներին աջակցում են ավելի շատ մարդիկ, քանի որ երիտասարդներին գրավում են Գվարդիոլայի տիտղոսները», — մեջբերում է Գոնսասելսին Cadena Ser-ը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունը դադարեցվել էր մարտին ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: 27 տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է «Բարսելոնան», որն ունի 58 միավոր: «Ռեալը» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ գլխավոր մրցակցին զիջելով 2 միավոր: