Մոսկվայի մարզի սպորտի նախարար Ռոման Տերյուշկովն ասել է, որ «Խիմկի» ՖԱ-ն չի մասնակցի ՌՊԼ-ի 2020/21 մրցաշրջանին, եթե մինչև մայիսի վերջին ներդրողներ չգտնվեն:
«Դեկտեմբերին Վոլնուշկինը հեռացել է ակումբի վերահսկիչ խորհուրդից՝ անբավարար գործունեության պատճառով, նա հայտնում է ոչ հավաստի տեղեկություններ (մայիսի կեսերին «Խիմկի» վերահսկիչ խորհրդի անդամ Ալեքսանդր Վոլնուշկինը առաջարկեց, որ թիմը խաղա ոչ թե ՌՊԼ ում, այլ ՊՖԼ-ում հաջորդ մրցաշրջանում): . Հասկանալի է, որ եթե մենք խոսումենք «Խիմկիի» մասին, իրավիճակը դժվար է, քանի որ այժմ ամբողջ գումարը գնում է բժիշկներին աջակցելու և մահճակալային ֆոնդ կազմելու համար: Իհարկե, նման իրավիճակում մենք չէինք ցանկանա առանց ներդրողների մուտք գործել ՌՊԼ: Այժմ մենք այս խնդրի մասին բանակցում ենք ներդրողների հետ. Եթե մինչև մայիսի վերջ ֆինանսավորումը հաստատենք, մենք կխաղանք ՌՊԼ-ում, եթե ոչ, մենք կմնանք ՖԱԼ-ում:
Կարծում եմ՝ անհանգստանալու բան չկա, եթե մենք ևս մեկ տարի խաղանք ՖԱԼ-ում: Եթե հաջորդ տարի դորս գանք ՌՊԼ, ուրեմն կմասնակցենք: Եթե մենք գտնենք ներդրողներ, ակումբն արդեն կլինի մասնավոր, այլ ոչ թե կախված կլինի մարզի բյուջեից։ Եթե լինի վերջին տարբերակը, ապա կմնանք ՖԱԼ-ում»,- մեջբերում է Տերյուշկովին :
Հիշեցնենք, որ ՖԱԼ-ի և ՖՊԼ-ի մրցաշրջաններն ավարտվեցին մարտի 17-ի դրությամբ։ ՖԱԼ-ի այս մրցաշրջանի արդյունքներով «Ռոտորը» և «Խիմկին» ստացել են ՌՊԼ դուրս գալու իրավունք։