«Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը գնելու համար։
Կատալոնացիները ցանկանում են գումարից բացի գործարքում ներառել թիմի ֆուտբոլիստներից որևէ մեկին։ Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, «Ինտերը» ցանկանում է գործարքի արդյունքում ստանալ Ժունիոր Ֆիրպոյին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մտադիր է 60 միլիոն եվրո վճարել ու գործարքում ներառել թիմի ֆուտբոլիստներից մեկին։