«Ինտերը» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, հայտնում է Corriere Dello Sport-ը:
Ավելի վաղ ակումբը ցանկանում էր ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսին, բայց նա անսպասելիորեն որոշեց երկարաձգել պայմանագիրը նեապոլիտանցիների հետ, ինչպես նաև Տիմո Վերներին, բայց Լայպցիգը նրա համար պահանջում է ավելի քան 50 միլիոն եվրո:
Այս կապակցությամբ «Ինտերը» ցանկանում է անվճար ձեռք բերել Կավանիին, քանի որ ավարտվում է նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Ֆուտբոլիստին կառաջարկվի երկամյա պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 5 միլիոն եվրո աշխատավարձով: Փարիզում նա վաստակում է 15 միլիոն եվրո, բայց պետք է հաշվի առնել 33-ամյա ուրուգվայցի տարիքը և կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ֆինանսական ճգնաժամը:
2019/20 մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ի կազմումանցկացրած 22 խաղում խփել է 7 գոլ և կատարել 3 գոլային փոխացում, բայց նա կորցրել է իր տեղը ակումբի մեկնարկային կազմում: