Բունդեսլիգայի ղեկավարությունը հայտարարել է, որ առաջիկա 2 տուրի խաղերի մեկնարկից առաջ 1 րոպե լռությամբ թիմերը կհարգեն կորոնավիրուսի պատճառով զոհերի հիշատակը:
1 րոպե հարգանքի տուրքից զատ, խաղացողները կլինեն նաև սև թևկապներով.
«Կորոնավիրուսը բազում մարդկանց կյանք է խլել: Մենք ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել մահացածների հարազատներին»,-ասել է Բունդեսլիգայի ղեկավար Քրիստիան Զայֆերտը:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 328 հազարից ավելի մարդ, իսկ Գերմանիայում վարակին զոհ է գնացել 8 հազարից ավելի մարդ: