Marca իսպանական հրատարակությունը կազմել է իդեալական հարձակվողի կերպար՝ օժտված տարբեր ֆուտբոլիստների որակներով, այդ թվում նաև նրանց, ովքեր արդեն ավարտել են իրենց մասնագիտական կարիերան:
Ուժ՝ Ռոնալդու:
Արագություն՝ Ջեյմի Վարդի:
Տեխնիկա՝ Մարկո վան Բաստին:
Ձախ ոտք՝ Լիոնել Մեսսի:
Աջ ոտք՝ Կիլիան Մբապե:
Գլխով խաղ՝ Կառլոս Սանտիլյանա։
Հարմարվողականություն՝ Գերդ Մյուլլեր:
Գոլային հոտառություն՝ Գարի Լինեկեր:
Բնավորություն՝ Կրիշտիանու Ռոնալդու :
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ֆուտբոլային առաջնությունների մեծ մասը դադարեցված է, բայց շատ երկրներում պատրաստվում են վերսկսել մրցաշրջանը: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերը ևս հետաձգվել են: Եվրո-2020-ը, որը պետք է տեղի ունենար հունիսի 12-ից հուլիսի 12-ը, հետաձգվել է մինչև 2021 թվականը: