Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2000-ականների լավագույն ըմբիշներին: Նրանց թվում է նաեւ Օլիմպիական կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի ու Աշխարհի եռակի չեմպիոն Արմեն Նազարյանը:
2000-ականներին Նազարյանն արդեն ներկայացրել է Բուլղարիան: Լավագույնների ցանկում են նաև տիտղոսակիր ու հայտնի ըմբիշներ Բուվայսար Սայտիևը, Սաորի Յոշիդան, Մավլետ Բատիրովը և Հաջիմուրադ Գացալովը, որը 2020 թվականից ներկայացնելու է Հայաստանը: