2020 թվականի մեկնարկը, իհարկե, հեռու էր կատարյալ լինելուց։ Նոր տիպի կորոնավիրուսը չշրջանցեց մոլորակի ոչ մի տարածաշրջանի։ Համավարակից մեծապես տուժեց ու շարունակում է տուժել նաև սպորտը։
Ամեն դեպքում ստեղծված իրավիճակում անգամ հումորի զգացողությունը առաջատար սպորտային էջերը չեն կորցնում։ Հանրահայտ 433 ֆուտբոլային էջը լուսանկար է հրապարակել այս տարվա իմ պլաններն ու իրականությունը ձևաչափով։
Առաջին ուրախ Ալվարո Մորատան է, իսկ երկրորդում նույն Մորատան է, պարզապես Ֆեդերիկո Վալվերդեի կողմից տապալվելուց հետո։