ՊՍԺ-ն դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին՝ որպես ուժեղացում հաջորդ մրցաշրջանի համար: Այս մասին հայտնումէ Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, փարիզեցիները ցանկանում են կայունացնել իրավիճակը թիմում, քանի որ ներկայիս հարձակվողներ Կիլիան Մբապեն և Նեյմարը կարող են հեռանալ ակումբից: Մբապեի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին, իսկ այն երկարաձգելու շուրջ բանակցությունները դեռևս հաջող չեն ընթանում: Նեյմարը վերջին շրջանում ավելի շատ է հայտարարում Իսպանիա վերադառնալու ցանկության մասին:
Այսպիսով, Հոլանդը կարող է փոխարինել ՊՍԺ-ի ներկայիս հարձակվողներից մեկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» գլխավոր խնդիրը Մբապեին և Հոլանդին ձեռք բերելն է: Էրլինգը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Ռեդ Բուլ Զալցբուրգից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա նորվեգացին Բունդեսլիգայի 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: 2021 թվականի ամռանը նրա պայմանագրում կակտիվանա 75 մլն եվրո հրաժարագնի մասին կետը: