Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ մինչև 2021 թվականը։ Այս մասին հայտնում է «կապույտների» պաշտոնական կայքը։
«Չելսին» օգտվել է Ժիրուի պայմանագրի համապատասխան հոդվածից, որի համաձայն՝ հնարավոր էր ևս մեկ տարով այն երկարաձգել։
Ժիրուն հանդես է գալիս «Չելսիում» 2018 թվականից, ուր տեղափոխվել է լոնդոնյան մեկ այլ թիմից՝ «Արսենալից»։
Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 76 հանդիպման, դարձել 21 գոլի հեղինակ ու գրանցել 13 գոլային փոխանցում։