«Չելսիի» 19-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին, որը մայիսի 17-ին բերման էր ենթարկվել բռնաբարության մեղադրանքով, այսօր՝ մայիսի 19-ին, մարզվել է թիմի հետ ակումբի բազայում: Այս մասին հայտնում է Goal-ը:
Քաղաքային ոստիկանությունն ու շտապ օգնությունը կիրակի՝ մայիսի 17-ի գիշերը 3:35 ժամանել էին ֆուտբոլիստի՝ Հարավային Լոնդոնում գտնվող բնակարանը, այն բանից հետո երբ այնտեղ գտնվող աղջիկը դիմել էր փրկարար ծառայությանն ու հայտնել վատ ինքնազգացողության մասին: Մոդելը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ ֆուտբոլիստը բերման էր ենթարկվել: Հաջորդ օրը նրա տանը խուզարկություն էր իրականացվել:
«Չելսին» հրաժարվել էր մեկնաբանել այս իրավիճակը:
Ընթացիկ մրցաշրջանում Հադսոն-Օդոյին «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: