Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերսկսմանն ընդառաջ այսօր՝ մայիսի 20-ին, ստուգողական հանդիպում են անցկացրել «Ուրարտու-2»-ն ու «Արարատ-Արմենիա-2»-ը: Խաղը կայացել է «Ուրարտու» մարզաբազայում և ավարտվել ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը:
Նշենք՝ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել հյուրերը. «Արարատ-Արմենիա-2»-ի կազմում հանդիպման 33-րդ րոպեին հաշիվը բացել է Հակոբ Խաչատրյանը ու թիմերն ընդմիջման են գնացել 0-1 հաշվի պայմաններում: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Էրիկ Պետրոսյանը հավասարեցրել է հաշվի հավասարակշռությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
59 րոպե անց Արսեն Եղիազարյանն առաջ է մղել Արամ Հակոբյանի թիմին, սակայն մեկ րոպե անց «Արարատ-Արմենիա-2»-ին հաջողվել է հավասարեցնել հաշիվը. Արթուր Սերոբյանն է դարձել գոլի հեղինակ:
68-րդ րոպեին Հակոբ Խաչատրյանը դուբլ է ձևակերպել և հաշիվը դարձել 3-2, բայց խաղավարտին՝ 85-րդ րոպեին, «Ուրարտու-2»-ի կազմում Սամվել Հակոբյանն աչքի է ընկել խփած գնդակով ու փրկել իր թիմին պարտությունից՝ 3-3: