Հոլանդացի մասնագետ Մարկ վան Բոմելը իր թեկնածությունն է առաջարկել «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում, վստահեցնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցամբ, վան Բոմելը պատրաստ է գլխավորել միլանյան ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կբաժանվի ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիից:
43-ամյա վան Բոմելի վերջին աշխատավայրը ՊՍՎ-ն էր, որի ղեկավարությունը հեռացրեց մասնագետին չգոհացնող արդյունքների համար: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հոլանդացին 2011-ից 2012 թվականներին հանդես է եկել «Միլանում»:
«Միլանը» 26 տուրից հետո 36 միավոր է վաստակել և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Այս պահին մրցաշարը դադարեցված է կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով: