Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Մագոմեդ-Շապի Սուլեյմանովը հայտարարել է, որ վարակված է եղել կորոնավիրուսով։
«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես հիմա ամբողջությամբ առողջ եմ։ Երեք անգամ ես բացասական թեստ եմ հանձնել։
Ես իսկապես վարակվել էի այդ վիրուսով։ Մայիսի 1-ին ես Մախաչկալայից վերադարձա Կրասնոդար ու 14 օրով մեկուսացա իմ տանը։ Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ջերմությունս բարձրացել էր։ Ես շտապօգնություն կանչեցի ու տեղեկացրի ակումբի բժշկին։ Առավոտյան ինձնից թեստ վերցրին, այն դրական էր։
Ես անձամբ էի խնդրել ակումբին, որպեսզի կհայտարարի այդ մասին, որպեսզի ընկերներս ու մտերիմներս չանհանգստանան։ Հիվանդությունը թեթև էր ընթանում ինձ մոտ։ Հիմա ես ամբողջությամբ առողջ եմ և գտնվում եմ տանը։ Պատրաստվում եմ վերսկսել մարզումները»,-Շապիի խոսքն է մեջբերում Sport24.ru-ն։
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը։