ՈՒԵՖԱ-ն հետաձգել է գործկոմի նիստը, քանի որ Լոնդոնի և Ամստերդամի քաղաքային իշխանությունները Եվրոպայի 2020 թվականի առաջնության խաղերի անցկացման պատրաստականություն չեն հայտնել: Այս մասին հայտնում է The Times-ը:
Ավելի վաղ , Եվրո-2020-ը, որ պետք է կայանար այս ամառ, տեղափոխվեց 2021 թ.՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 12 քաղաքների 12 մարզադաշտերում, որոնցից մեկը Լոնդոնի «Ուեմբլին» է, իսկ մյուսը՝ Ամստերդամի «Յոհան Կրույֆ Արենան»:
«Ուեմբլիում» պետք է Եվրոպայի առաջմության 7 հանդիպում կայանար (3 խաղ խմբային փուլի շրջանակում, 1/8 եզրափակչի մեկ խաղ, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը): «Յոհան Կրույֆ Արենայում» նախատեսված է անցկացնել խմբային փուլի 3 և 1/8 եզրափակչի մեկ հանդիպում:
Մյուս քաղաքներն ՈՒԵՖԱ-ին են ներկայացրել անհրաժեշտ երաշխիքները: