Իտալական «Լեչչեյի» սպորտային տնօրենը, ֆուտբոլիստները և մարզչական շտաբը հրաժարվել են մարտ ամսվա իրենց աշխատավարձերից, տեղեկացնում է Football Italia-ն:
Նրանք համաձայնվել են ստանալ վարձատրությունը միայն այն դեպքում, եթե պահպանեն իրենց տեղը ուժեղագույնների խմբում:
Ակումբը ստիպված է գնալ նման քայլի, քանի որ կորոնավիրուսի համաճարակն ազդել է «Լեչչեյի» ֆինանսական վիճակի վրա:
Հիշեցնենք, որ «Լեչչեն» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: