Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է թիմի պաշտպան Լուկաշ Պիշչեկի հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
34-ամյա լեհ ֆուտբոլիստը, որը 2010 թվականից հանդես է գալիս դորտմունդցիների կազմում, ամենաքիչը ևս մեկ մրցաշրջան՝ մինչև 2021 թվականը կմնա թիմում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ խաղացողը դեռ մայիսի 19-ին էր ստորագրել նոր պայմանագրի տակ։
2019/20 մրցաշրջանում Պիշչեկը 30 խաղ է անցկացրել «Բորուսիայի» կազմում, խփել 1 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։