«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի հավաքական պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն պատմել է թիմակից Լերոյ Սանեի հետ հանդիպման մասին.
«Երեկ մենք կորոնավիրուսի թեստեր հանձնեցինք, այսօր հայտնի դարձան պատասխանները. բոլորը բացասական են: Եթե բոլորի հետ ամեն ինչ կարգին լինի, չնայած՝ կասկածում եմ, որ քաշի հետ կապված ամեն ինչ լավ կլինի, մենք կիրակի կսկսենք մարզվել ընդհանուր խմբով:
Երբ ես հեռանում էի, տեսա Լերոյ Սանեին: Սկզբում ես նրան չճանաչեցի, մտածեցի՝ մեր ավտոբուսի վարորդն է: Մի քիչ խոսեցինք, հարցրի «Բավարիայի» մասին, բայց նա խուսափեց խոսակցությունից: Կարծում եմ՝ այդ առումով ամեն ինչ լավ է, բայց քաշի հետ կապված նա խնդիրներ ուներ: Ասացին, որ նա 7 կգ-ով գիրացել է»,- Զինչենկոյի խոսքերն է փոխանցում «Футбол 1» հեռուստաալիքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանեն կարիերան կարող է շարունակել «Բավարիայում»:
Անգլիայի ընթացիկ առաջնությունը մարտի կեսերին դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Սպասվում է, որ մրցաշրջանը կվերսկսվի հունիսի կեսին: Խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների, և, ամենայն հավանականությամբ, չեզոք դաշտերում: