Երևանում անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները: Վանդալիզմի մասին գրառումը ֆեյսբուքի իր էջում կատարել է «Փյունիկի» աշխատակից Գրիգոր Թադևոսյանը՝ տեսանյութ հրապարակելվով:
«Դիմում եմ այն մարդկանց, ովքեր նման բան են արել: Խնդրում եմ՝ բերել թեկուզ թողնել այստեղ, մենք շին.մոնտաժման աշխատանքները կկատարենք ու արձանախումբը կվերադարձնենք իր նախկին տեսքին:
Նման բան չպետք է լինի մեր երկրում: Մենք պետք է սիրենք մեր ֆուտբոլը, հիշենք անցածը, կերտենք նորը և անցնենք առաջ, ոչ թե գողանանք, մի քանի գումարի համար ձուլակտոր դարձնենք և վաճառենք: Պատրաստ ենք նույնիսկ դրամական պարգև տալ այն մարդուն, ով կօգնի գտնել այս արձանները»,- ասել է Թադևոսյանը:
«Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախումբն, ինչպես հայտնի է, տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
Արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների շնորհիվ: