Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարը կարող է հայտնվել «Արսենալում», տեղեկացնում է The Sun-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել 21-ամյա ֆրանսիացու համար:
Հիշեցնենք, որ «Արսենալը» լուրջ մրցակիցներ ունի: Ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել ՝ «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն:
Հավելենք, որ Լիգա 1-ի նախորդ ավարտված մրցաշրջանում Աուարը մասնակցել է 25 խաղի և դարձել ՝ 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։