«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր մարզվելու է թիմի հետ: Ըստ Goal.com-ի լրագրող Ռոմեո Ագրեստիի, պորտուգալացին արդեն ժամանել է «Յուվենտուսի» մարզաբազա:
Մայիսի 5-ին պորտուգալացին վերադարձել էր Թուրին: Դրանից հետո 14 օր նա կարանտինի մեջ էր գտնվում:
#Juventus: #Ronaldo è arrivato alla Continassa // Ronaldo has arrived at Continassa 7️⃣⚪️⚫️@GoalItalia pic.twitter.com/TpqHJ0spjP
— Romeo Agresti (@romeoagresti) May 19, 2020
Ավելի վաղ Ա Սերիայի առաջնության վերսկսումը նախատեսված էր հունիսի 13-ին, բայց Իտալիայում մարզական միջոցառումների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 14-ը: